Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Ես իմ քարանձավի լռության մեջ ավելին եմ տեսնում, քան իրենք մեծ քաղաքների աղմուկում

Ես իմ քարանձավի լռության մեջ ավելին եմ տեսնում, քան իրենք մեծ քաղաքների աղմուկում
25.09.2023 | 09:54

44-օրյա պատերազմի երրորդ օրվանից, երբ այս տականքը կոնկրետ կասեցրեց պրոֆ. մոբիլիզացիան, ես ահազանգեցի, որ սրան հրատապ պիտի վնասազերծեն, որպես մեր երկրի ու ժողովրդի դեմ գործող տեռորիստի։

Նույնը քանիցս աղաղակել եմ չարաբաստիկ կապիտուլիացիոն թղթից հետո։

Ո՛չ, ընդդիմադիր կուսակցություններն ընտրեցին փողոցային, միտինգային, բեմահարթակային ուղին։

Երգիչ-երգչուհիներով:

Գժվել էին, թե գժվեցնում էին։

Ես գոռում էի, որ սրա գոյության յուրաքանչյուր օրը, նույնիսկ ժամը մեզ նոր ողբերգության առջև է կանգնեցնում։

Չէ՛, շատերն էին ինձ հետ վիճաբանում, թե սահմանադրական ձևով իշխանափոխություն անենք, բռնենք, ի ցույց դատենք։

Արեցի՞ք, բռնեցի՞ք, դատեցի՞ք...

Հազար օրինակով բացատրում էի, որ բացահայտ գործող թշնամին, պետականության հիմքերը խարխլող, երկրին ու ժողովրդին ահռելի վնաս տվող տեռորիստն արդեն գիտակցաբար է այդ ճանապարհը ընտրել, նա մահապարտ տեռորիստ է, նրան այլևս հետ բերել, հորդորել, ուղղել հնարավոր չէ։

Թշնամի է և վերջ։

Կամ ինքն է, կամ` մենք։

Եվ նմանին հստակ, հասցեական գործողությամբ պիտի վնասազերծեն։

Չէ՛, չհասկացան, չցանկացան հասկանալ;

Չհասկացան, որ ես իմ քարանձավի լռության մեջ ավելին եմ տեսնում, քան իրենք մեծ քաղաքների աղմուկում, իրադարձությունների արանքում, անընդհատ վազքի մեջ:

Ցավոք;

Հազա՜ր ափսոս;

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 3305

Մեկնաբանություններ